ԱՄՆ հետախուզությունը ներկայացրել է ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի երեք սցենարները

Hetaxuzutyun

  Հունիսի կեսերի դրությամբ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հասել է առանցքային կետի, և Ռուսաստանի կողմից պատերազմի հետագա ընթացքը կարող է շարունակել երեք սցենարով: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզության վերլուծաբաններին։

Հետախուզությունը պնդում է, որ Ռուսաստանը, չնայած իր ցամաքային զորքերի մեկ երրորդի կորստին, կփորձի հասնել նոր ձեռքբերումների՝ առանց ընդհանուր մոբիլիզացիայի, ինչը Պուտինի համար «քաղաքականապես վտանգավոր քայլ» է համարվում։

Հրապարակման համաձայն՝ ներկայումս դիտարկվում է երեք հնարավոր սցենար.

Սցենար 1

Ռուսաստանը կարող է շարունակել փոքր ձեռքբերումները Դոնբասում: Սա նշանակում է մշտական ​​տեղային առաջխաղացում և, հավանաբար, դանդաղ առաջընթաց՝ հրետանու և անձնակազմի գերազանցության շնորհիվ:

Սցենար 2

Ճակատը կարող է կանգ առնել ու անշարժ մնալ ամիսներով, եթե ոչ՝ տարիներով։ Դա կբերի երկու կողմերի հսկայական կորուստների, իսկ Արևմուտքի համար զգալիորեն կմեծացնի համաշխարհային տնտեսության հյուծման պատճառով ճգնաժամի սրման վտանգը։

Սցենար 3

Քիչ հավանական համարվող այս սցենարն այն է, որ նախագահ Պուտինը որոշում է վերանայել ներխուժման անմիջական նպատակները, հայտարարել «հաղթանակ» և փորձել նվազագույնի հասցնել ռազմական գործողությունները։

Քանի որ Ուկրաինան Դոնբասում լայնածավալ հակահարձակման համար դեռևս չունի բավարար ռեսուրսներ, ճակատում ռազմական գործողություններ իրականացնելու նախաձեռնությունը և սցենարի ընտրությունը Կրեմլինն է։

 

Civic.am

Ձեզ կհետաքրքրի...