Դիարբեքիրում բազմաթիվ լրագրողներ են կալանավորվել

Lragroghner

Դեռևս հունիսի 8-ին Թուրքիայի իրավապահ մարմինները Դիարբեքիրում ներխուժել էին բազմաթիվ լրագրողիների տներ և լրատվամիջոցների գրասենյակներ ու բերման ենթարկել 20 լրագրողի։ Նրանցից 16-ին կալանավորել են։

Ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչներին քրեական հետապնդումների ենթարկելով՝ Թուրքիայի իշխանությունները շարունակում են խոսքի ազատության դեմ ուղղված հալածանքները։

Դատարանի շենքի դիմաց գործընկեր լրագրողներն ու ձերբակալվածների հարազատները բողոքի ակցիաներ են անում՝ հնչեցնելով «Ազատ մամուլն անհնար է լռեցնել», «Դիմանալով, դիմադրելով հաղթելու ենք» կարգախոսեր։

Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...