Նախագահը պատմել է, թե ինչու Հայաստանը արբանյակ արձակեց ոչ թե Ռուսաստանի, այլ Իսպանիայի հետ

Xachaturyan

  Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նա անդրադարձել է Հայաստանի սեփական ռազմական արտադրության խնդիրներին՝ նշելով, որ կառավարությունն ու վարչապետը խնդիր են դրել երկրում ունենալ ռազմական տեխնիկայի տեղական արտադրություն։ «Որոշ ժամանակ մենք չէինք մտածում այդ մասին և գերադասում էինք սարքավորումներ գնել արտասահմանից։ Բայց պատերազմն իր ճշգրտումները կատարեց։ Պատերազմի ժամանակ մենք չէինք կարողանում նույնիսկ ամենապարզ զենքերը ձեռք բերել, քանի որ օդային և ցամաքային սահմանները փակ էին»,- ասել է նախագահը։

 Խաչատուրյանը նշեց, որ այս հարցում դրամական սահմանափակումներ չկան։ Նա նաեւ հայտնել է, որ Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ միասին զենքի արտադրության մի շարք ծրագրեր իրականացնել։ Խաչատուրյանը ներկաներին պատմեց նաև առաջին սեփական արբանյակի մասին, որը Հայաստանը վերջերս դուրս բերեց ուղեծիր։ Նա նշեց, որ նախագիծը Ռուսաստանի հետ համատեղ չի իրականացվել, քանի որ «Ռոսկոսմոսը» նման ծրագրեր չի ունեցել, արդյունքում որոշվել է այդ հարցում համագործակցել Իսպանիայից մի ընկերության հետ։

Խաչատուրյանն ասաց, որ Հայաստանում կբացվի կառավարման կենտրոն, սակայն երկիրը փորձ չունի այս հարցում, և տեղում անհրաժեշտ են փորձառու կադրեր։ Նա հորդորեց հայ համայնքի ներկայացուցիչներին այս ոլորտում փորձառու մասնագետներ փնտրել։ Նախագահը հայտարարել է, որ հայկական արբանյակը նկարելու է Երկրի մակերեսը, նրա հնարավորությունները մեծ են, իսկ գետնի վրա փորձառու անձնակազմը կարող է մեծացնել առկա հնարավորությունները։

 

Rusarminfo

Ձեզ կհետաքրքրի...