Սյունիք մարզ այցելության երկրորդ օրը դեսպան Անն Լույոն հանդիպեց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին
Սյունիք մարզ այցելության երկրորդ օրը դեսպան Անն Լույոն հանդիպեց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին: Քննարկվել են տարածաշրջանի տնտեսական և անվտանգության խնդիրները, ինչպես նաև հանքարդյունաբերության հետ կապված բնապահպանական խնդիրները։ Նշվեց Կապանի՝ ֆրանսիական քաղաքներից մեկի հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու ցանկությունը։ Դեսպանն այդ հարցում հայտնեց աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը:
Դեսպան Լույոն նաև հնարավորություն ունեցավ ծանոթանալու Արավուս գյուղում իրականացվող Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ծրագրին և հանդիպելու սահմանամերձ այս գյուղի բնակիչներին։ Այս ջերմ հանդիպումը հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալ սահմանամերձ բնակավայրերում ապրող հայերի տնտեսական և անվտանգային, ինչպես նաև Ղարաբաղից փախստականներին ընդունելու մարտահրավերները: Դեսպանը ողջունեց Ֆրանսիայի հայկական հիմնադրամին (Fonds Arménien de France) իր աջակցության համար, որն արդեն իսկ իրականացրել է գյուղում 2 աղբյուրների կառուցումը, որոնք կկայունացնեն և կաշխուժացնեն գյուղի տնտեսական և սոցիալական էկոհամակարգը, ինչպես նաև գյուղացիներին նվիրել է գյուղատնտեսական ջերմոց և պտղատու ծառեր։
Տիկին Լույոն այցելեց «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ (Kapan Women’s Resource Center NGO) և տեղում քննարկում ունեցավ տնտեսության մեջ կանանց դերի և ընտանիքում և հասարակությունում նրանց իրավունքների պաշտպանության թեմաներով:
Դեսպանն այնուհետր այցելեց Կապանի ԹՈՒՄՈ տուփ, ինչպես նաև քաղաքի նախկին կայարան, որը վերակառուցւոմից հետո կվերածվի ԹՈՒՄՈ նոր կենտրոնի:
Օրվա ավարտին Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII Arménie) թիմի և Մարդը կարիքի մեջ ՀԿ-ի (People in Need Armenia) թիմի ներկայությամբ դեսպանը բացեց «Նենսի» սրճարանը Կապանում: Ծրագիրը ֆինանսավորվում է Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի «Օգնություն Հայաստանում վերադարձին և վերաինտեգրմանը» ծրագրի շրջանակներում: