ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային և Հունաստանին խուսափել լարվածությունը սրող հռետորաբանությունից
Մինչ Հունաստանի և Թուրքիայի միջև շարունակվում են երկուստեք հնչող մեղադրանքներն ու Թուրքիայի կողմից սպառնալից հայտարարությունները, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հանդես է եկել կոչով:
Նա նշել է, որ Հունաստանն ու Թուրքիան իրենց հզոր գործընկերներն են, դաշնակիցները և իրենք ցանկանում են, որ այդ դաշնակիցները խուսափեն այնպիսի հայտարարություններից, որոնք ավելի են սրում կողմերի միջև առկա լարվածությունը:
Խոսելով վերջին լարվածության մասին՝ Փրայսն ասել է.
«Այս հարցում մեր դիրքորոշումը նույնն է, ինչը լսել եք մի քանի շաբաթ առաջ: Բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանն իրավունքները պիտի հարգվեն և պահպանվեն: Մենք խրախուսում ենք Հունաստանին և Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին, համագործակցել տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար»: