Վրաստանի մայրաքաղաքում մի փողոց անվանակոչվել է Սերգեյ Փարաջանովի անունով
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում փողոց է հայտնվել, որը կրում է պաշտամունքային խորհրդային և հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունը։ Թբիլիսիի Սակրեբուլոյի (Քաղաքային ժողովի) որոշմամբ Փարաջանովի անունով է կոչվել Կոտե Մեսխիի փողոցը, որտեղ ծնվել և մեծացել է ռեժիսորը։ «Գրուզիա-օնլայն»-ը հայտնում է, որ փողոցի բացմանը ներկա էին քաղաքային ժողովի անդամներ, մշակույթի, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև Փարաջանովի գործընկերներն ու ընկերները։