Աշխարհակարգ է փլուզվում. աշխարհում քանի՞ կառավարություն կա, որ երաշխավորում է իր երկրի անվտանգությունը. Նիկոլ Փաշինյան

Pash

   Այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի ժամանակ Թիվ 1 հեռուստաընկերության լրագրողը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, նշել էր, որ դրանք հարցականի տակ են դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը և այդ ձևաչափի հնարավոր ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման վրա. «Ի՞նչ այլընտրանք է հակադրելու Հայաստանը, եթե ինչ-որ պահից պարզ դառնա, որ ֆորմատը ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե գոյություն չունի»:
Պատասխանելով հարցին՝ վարչապետը նկատեց, որ մենք հիմա աշխարհակարգի փլուզման ականատեսն ենք. «Ղարաբաղի հարցի ի հայտ գալը աշխարհակարգի փլուզման հարակից կամ դրանից սկսվող պրոցես էր: Տեղի ունեցող գործընթացները մենք չպետք է իրարից անջատենք: 2011 թվականից սկսված պրոցեսները ներքին փոխկապակցվածություն ունեն իրար հետ: Մենք շատ վտանգավոր ժամանակներ ենք ապրում»:

  Անդրադառնալով կառավարությանն ուղղված քննադատություններին՝ Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց. «Աշխարհում քանի՞ կառավարություն կա, որ երաշխավորում է իր երկրի անվտանգությունը, նույնիսկ նԱՏՕ-ի անդամ երկրները չեն կարող ասել»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ոչ ոք չի կարող ասել, որ աշխարհակարգի այդ փլուզումը կառավարելի է. «Իհարկե, ցանկացած շինարար պետք է անվտանգության երաշխիքներ տա շենքի բնակիչներին, բայց շատ բան կախված է նրանից, թե քանի բալ է երկրաշարժը, իրականում երկրաշա՞րժ է, թե՞ պայթյուն, թե՞ ահաբեկչական ակտ կամ դավադրություն և այլն»:

Ձեզ կհետաքրքրի...