Իրավապահները ստուգում են ՊԵԿ փոխնախագահի զոքանչի՝ գույքերի ձեռքբերման գործարքները. Civilnet

Civilnet

 Իրավապահները ստուգում են ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանի զոքանչի կողմից 2019-ից ի վեր Երևանի Աբովյան փողոցում ձեռք բերված բնակարանի, ինչպես նաև Աջափնյակում ձեռք բերված տների հիմքերը։ Այդ մասին լրատվամիջոցների հետ հունիսի 27-ի հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հունիսի 4-ին Սիվիլնեթը գրել էր, որ ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանի զոքանչը 2019-ից ի վեր երկհարկանի բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, առանձնատուն՝ Աջափնյակում, նաև՝ բնակարան նույն վարչական շրջանում։ Ընդ որում, որոշ գործարքներ նա իրականացրել էր առանց վարկ ներգրավելու։

«Կոնկրետ դեպքով ես պարզաբանումներ եմ պահանջել պաշտոնյայից, ստացել եմ գրավոր պատասխան ու հանձնարարել եմ այս փաստերը ստուգել»,- հայտարարեց Փաշինյանը։ Նա ասաց, որ այդ ստուգումներն ընթացքի մեջ են։

Ձեզ կհետաքրքրի...