ԱՄՆ վարչակազմն ազդարարել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին աջակցելու մասին
ԱՄՆ վարչակազմը «կանաչ լույս» է վառել Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքի համար՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո։ Երկու երկրների նախագահների հանդիպումը շուրջ 1 ժամ է տևել, հայտնում է Reuters-ը։
«ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայի կործանիչների արդիականացմանը, քանի որ այն ներդրում է ՆԱՏՕ-ի անվտանգության, հետևաբար՝ ԱՄՆ-ի անվտանգության գործում։ Այդ ծրագրերն աշխատանքային փուլում են և պետք է մշակվեն մեր պայմանագրային գործընթացներով»,- ասել է
Պենտագոնում պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստե Վոլանդերն