Ավտովթար՝ Արագածոտնում․ մի մեքենա էլ բախվել է 6 վիրավորներին օգնության հասած Nissan-ին

Vtar

   Հուլիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմանում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Toyota Camry և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

 Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

  Աղբյուրը հայտնում է, որ բախումից հետո Toyota Corolla-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan Tiida մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը, երբ նկատել է վթարը, կանգնել և փորձել է օգնություն ցուցաբերել վարորդներին ու վիրավորներին, ու այդ ժամանակ էլ Toyota-ն բախվել է իր Nissan-ին։ 

 Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ձեզ կհետաքրքրի...