Fly Arna ավիաընկերությունը տվեց Երևան-Հուրգադա-Երևան և Երևան-Շարմ էլ Շեյխ-Երևան երթուղիներով չվերթերի մեկնարկը

Fly Arna

✈️ Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 3-ից մեկնարկել է Երևան — Հուրգադա — Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։

Հուլիսի 4-ից էլ մեկնարկել են Երևան-Շարմ էլ Շեյխ-Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyarna.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ: 🛫

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Ձեզ կհետաքրքրի...