Հայաստան – ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը Ֆրանսիա. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

Despanatun
🔹 Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Արմեն Գրիգորյանը ս/թ հունիսի 28-ին հույրընկալվել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունում։
🔹 Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող տարբեր թեմաներ՝ մասնավորապես, մարդասիրական հարցեր, սահմանների սահմանազատման գործընթացը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը։
🔹 Ֆրանսիան լիովին սատարում է Եվրամիության ջանքերը՝ նպաստելու կարգավորման գործընթացի առաջընթացին, ինչպես օրինակ սահմանային հարցերի երկկողմ հանձնաժողովի ստեղծումն է։ Ֆրանսիան կշարունակի ակտիվորեն օժանդակել այդ ջանքերին։
🔹 Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների խնդրին։
🔹Ֆրանսիան մնում է լիովին հանձնառու Մինսկի խմբի համանախագահության իր դերում, որի գործունեությունը շարունակվում է։ Պարոն Գրիգորյանը տեղեկացվել է ֆրանսիացի, ամերիկացի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահության ներկայացուցչի վերջին խորհրդակցությունների մասին, որոնց ռուսաստանցի համանախագահն արդեն երրորդ անգամ չի ցանկացել միանալ։ 👉 https://tinyurl.com/46txnn4d

Ձեզ կհետաքրքրի...