Հայ կանանց տարել են Դուբայ՝ մարմնավաճառության

Dubai

  Արմենուհի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա մարմնավաճառության նպատակով ՀՀ-ից Դուբայ մեկնող կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, Հայաստանում բնակվող մոր՝ Սուսաննա Հրանտի Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս միջոցով, նրա ծանոթների շրջանում փնտրել է մարմնավաճառությամբ զբաղվելու համար արտերկիր մեկնելու ցանկություն ունեցող կանանց, գրում է Armlur.am-ը։ 

 Նշվում է, որ 2012թ. դեկտեմբեր ամսին, Սուսաննա Պետրոսյանից տեղեկանալով, որ նման ցանկություն է հայտնել Արարատի մարզի բնակչուհի Արմինե Ավետիսյանը, պայմանավորվածության համաձայն, Դուբայ մեկնելու համար անհրաժեշտ հրավերքի և ճանապարհածախսի գումարն ուղարկելուց հետո՝ 2012 թվականի դեկտեմբերի 25-ին, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով կազմակերպել է Արմինե Ավետիսյանի տեղափոխումը Հայաստանից:

 Դուբայում նրան դիմավորելուց հետո Արմենուհի Պետրոսյանը օժանդակել է վերջինիս՝ պոռնկությամբ զբաղվելու համար ապահովել է հաճախորդներով, վարձատրության և այլ խնդիրների շուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել նրանց հետ, ինչի դիմաց գույքային օգուտ ստանալով, շուրջ մեկուկես ամիս նպաստել է Արմինե Ավետիսյանի պոռնկությամբ զբաղվելուն:

Ձեզ կհետաքրքրի...