Հայաստան կժամանի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը
Հուլիսի 7-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև աշխատանքային քննարկումներ երկու երկրների ԱԽ քարտուղարների միջև: