Բարձր տնտեսական աճը պետք է ուղղված լինի այն բանին, որ բնակիչներն ապրեն ավելի լավ: Իսկ այսօր սննդամթերքի գնի բարձրացման պատճառով մենք կանգնած ենք աղքատության թվի մեծացման շեմին

Qerobyan

 Բարձր տնտեսական աճի արդյունքները կառավարությունը պետք է բաշխի այնպես, որ աղքատությունը նվազի: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Վահան Քերոբյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Բարձր տնտեսական աճը պետք է ուղղված լինի այն բանին, որ բնակիչներն ապրեն ավելի լավ: Իսկ այսօր սննդամթերքի գնի բարձրացման պատճառով մենք կանգնած ենք աղքատության թվի մեծացման շեմին: Դրա համար կառավարությունն ունի ռազմավարություն: Մյուս տարվանից բարձրանալու է նվազագույն աշխատավարձը, եւ նոր աշխատատեղեր են ստեղծվում: Վերջին մեկ տարվա ընթացքում 40 հազար նոր աշխատատեղ է ստեղծել: Սա է մեր գործողությունը՝ ստեղծել նոր աշխատատեղեր եւ բարձրացնել խոցելի խավերի եկամուտները: Կենտրոնական բանկն էլ պայքարում է գնաճի դեմ, եւ պետք է արձանագրել, որ մենք ունենք տարաշրջանում ամենացածր գնաճը՛՛:

Խոսելով հայ-թուրքական սահմանների հնարավոր բացման մասին՝ նախարարը նշեց. ՛՛Սահմանի բացելվուց հետո Հայաստանը փակուղուց կդառնա խաչմերուկ: Բնականաբար, սրա արդյունքում կունենանք շատ մեծ տնտեսական էֆեկտներ՛՛:

Ձեզ կհետաքրքրի...