ՌԴ ՊՆ-Ն հայտարարել է Ուկրաինայում մարտերի օպերատիվ դադարի մասին. զինծառայողներին հնարավորություն է տրվում հանգստանալու

Hangist

   Գերմանական Deutsche Welle-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-Ն հայտարարել է Ուկրաինայում մարտերի օպերատիվ դադարի մասին։

  Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ ռուսական զորքերի ստորաբաժանումներն իրականացնում են «գործողություններ՝ իրենց մարտական հնարավորությունները համալրելու համար», և «զինծառայողներին հնարավորություն է տրվում հանգստանալու, տնից ստանալու նամակներ և ծանրոցներ»։ 

 Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորականներին հանգստանալու կոչ էր արել, սակայն խոսել էր միայն այն ստորաբաժանումների մասին, որոնք մասնակցել են Լիսիչանսկի գրավմանը։

Ձեզ կհետաքրքրի...