Կապանում. 22-ամյա վարորդը Prado-ով մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել է կանաչ գոտում.

Vtar Kapanum

  Այսօր` հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Ալեն Մկրտչյանը իր վարած Prado մակնիշի ավտոմեքենայով Հունան Ավետիսյան փողոցի թիվ 2 շենքի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի քարերին և մոտ 6 մետր գլորվելով՝ հայտնվել կանաչ գոտում։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Կապան քաղաքի բնակիչներ, 20-ամյա Աշոտ Բաբաջանյանն ու 22-ամյա Դավիթ Բաղդասարյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Կապան» բկ։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, ապա վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...