G20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են լուսանկարվել Սերգեյ Լավրովի հետ
G20-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները ինդոնեզական Բալի կղզում կայացած հանդիպման շրջանակում հրաժարվել են ավանդական խմբակային լուսանկարից։ Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը, գրում է Meduza-ն։ Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու այլ արևմտյան դիվանագետները չեն ցանկացել հայտնվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ լուսանկարում։ Ռուսական կողմը այս ամենը չի մեկնաբանում։
Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մարսուդին էլ ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 7-ին G7-ի ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել պաշտոնական ընթրիքին՝ դարձյալ Լավրովի ներկայության պատճառով։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Լավրովը…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/531650.html
factor.am