Ծեծկռտուք ինքնաթիռում. Մոսկվա-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Ceckrtuq inqnatirum

  Մոսկվա-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարե Սամարայում։ Վայրէջքի պատճառն ինքնաթիռում տեղի ունեցած վիճաբանությունների է։ Այս մասին հայտնել է Вечерняя Москва-ն՝ հղում տալով ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին։

Բանն այն է, որ ինքնաթիռի ուղեւորներից մեկը հարբած վիճակում իրեն չափազանց ագրեսիվ է պահել։ Նա վիճել է մյուս ուղեւորների հետ եւ հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ծեծկռտուք սկսող ուղեւորին եւ տեղափոխել հերթապահ մաս։ Նրա նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել, հայտնում է MIA Media-ն։

 

armlur.am

Ձեզ կհետաքրքրի...