Կրակոցներ Ծաղկաձորում․ սպանվել է Կոտայքի մարզում հայտնի Ծռի Վարդանը․ shamshyan.com

Spanvel e

  Երեկ՝ հուլիսի 10-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ հայտնում է shamshyan.com կայքը։ Ժամը 21։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Պարզել են, որ մահացածը Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Վարդան Առաքելյանն էր։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ժամը 20։50-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում անհայտ անձը հրազենից բազմաթիվ կրակոցներ է արձակել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Ալիկ Վարդանյանի ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում ուղևոր՝ Վ. Առաքելյանը հրազենային վնասվածքներից տեղում մահացել է։

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ սպանվածը Կոտայքի մարզում հայտնի «Ծռի Վարդանն էր»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ձեզ կհետաքրքրի...