Լավ կանի՝ ձենը կտրի ու գնա զբաղվի նրանով, ինչով պետք է զբաղվի. Իշխան Սաղաթելյանը Պապիկյանին

Saghatelyan Papikyan

  Սուրեն Պապիկյանը օրերս հայտարարել էր, թե ընդդիմությունը երկիր չի փրկում, ավելին՝  փորձում է երկիրը տանել դեպի անորոշություն: «Դուք ՀՀ քաղաքացինե՞ր եք, թե՞ ոնց: Ճիշտ է ասվում՝ Երևանում երկիրը փրկելը հեշտ է, երբ կատարվում է փափուկ ու հանգիստ պայմաններում, բայց դուք, իհարկե, չեք փրկում, փորձում եք երկիրը տանել դեպի անորոշություն: Ես վերջին մեկ ամիսը հայտարարել եմ ինժեներական ամիս, համեցեք, մասնակցեք ինժեներական աշխատանքներին, մասնակցեք եռամսյա հավաքներին»,- նշել էր Պապիկյանը։

 «Ինքը պետք է կողմնորոշվի՝ շարունակում է զբաղվել ՔՊ-ի տարածքային գրասենյակների ստեղծումով, թե՞ մեր երկրի պաշտպանությամբ: Առհասարակ, լավ կանի՝ ձենը կտրի ու գնա զբաղվի նրանով, ինչով պետք է զբաղվի, ոչ թե ընդդիմությանը հաթաթա տա, հոխորտա կամ մատ թափ տա»,- անդրադառնալով Պապիկյանին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  Իշխան Սաղաթելյանը։

 

Ձեզ կհետաքրքրի...