Հայոց ցեղասպանության թեմայով Disney+-ը ի՞նչ է զգուշացրել թարգմանիչներին

Disney

  Շուրջ 130 մլն  օգտատեր ուենցող ամերիկյան «Disney+» թվային հարթակի ղեկավարությունը նախազգուշական նամակ է ուղարկել ենթագրերի թարգմանիչների էլեկտրոնային հասցեներին: Նամակում ներառված են մի շարք նախազգուշացումներ՝ կապված քաղաքական գործընթացների հետ։ Դրանք մասնավորապես առնչվում են Հայոց ցեղապանության, իսլամի թեմաներին, քրդական հարցին ու կիպրական խնդրին։

 Ընկերությունը թարգմանիչներից պահանջել է Disney+-ի Թուրքիայի պատասխանատուներին անպայման տեղյակ պահել, եթե տեսնեն, որ կինոարտադրողներն անդրադարձել են վերոհիշյալ թեմաներին։

 Թարգմանիչներից նաև պահանջվել է ընկերության ղեկավար կազմին տեղյակ պահել, եթե պարզվի, որ ֆիլմերում կինոարտադրողներն Էրդողանին ներկայացնում են որպես բռնապետ, ինչպես նաև եթե նկրարահանումներում ներգրավված են LGBTIQ+ համայնքի անդամներ։ 

 Վերջին տարիներին Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) թվային հարթակներին կոչ է անում արտոնագրեր ստանալու համար դիմել և Թուրքիայում գրասենյակներ բացել, հակառակ դեպքում սպառնում, որ վերջիններիս դեմ պատժամիջոցներ կկիրառի։  

 Թվային հարթակները, ներառյալ Netflix-ը և MUBI-ն, արձագանքել են այդ կոչին, հանրության լայն շրջանակները, սակայն, դա համարում են գրաքննության դրսևորում։

Աղբյուր` ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...