«Գոլդեն Փելիս» հյուրանոցը դառնում է «MERCURE» համաշխարհային ցանցի մի մասը.

Hyuranocneri canc

 Ամիսներ առաջ մեծ քննարկումների տեղիք տվեց պետության կողմից Ծաղկաձորում գտնվող արդեն նախկին «Գոլդեն Փելիս» հյուրանոցի վաճառքը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ նշելով, որ երեկ հատուկ այց է կատարել «Գոլդեն Փելիս» հյուրանոց, հետևել  համալիր շինարարական աշխատանքներին, ինչպես նաև ամենայն մանրամասնությամբ ծանոթացել լայն թափով ընթացող կոնստրուկտիվ մեծամասշտաբ աշխատանքներին և պետության հանդեպ ներդրումային պարտավորությունների իրականացման գործընթացին Կոմերցիոն տնօրեն՝ Կարապետ Տեր-Հակոբյանի ուղեկցությամբ։

Հանրահայտ հյուրանոցի նախագիծն այժմ վերականգնման և վերակառուցման փուլում է:

Պատգամավորը հայտնում է նաև, որ ամիսներ առաջ կնքվել է պայմանագիր նաև համաշխարհային նշանակության «MERCURE» բրենդի հետ, որով «Գոլդեն Փելիս» հյուրանոցը դառնում է «MERCURE» համաշխարհային ցանցի մի մասը: Սա, ըստ Հակոբյանի,  արձանագրում է այն նշանակալից փաստը, թե որքան կարևոր է այդ բրենդի մեր երկրում լինելը։

«MERCURE»-ը ֆրանսիական Accor Group հյուրանոցային ցանցին է պատկանում, որը արժեքային առումով աշխարհում թոփ-10 հյորանոցային ցանցերի թվին է պատկանում: Ընկերության բովանդակության մեջ նշվում է, որ ցանցի տերերը ծայրահեղ շքեղության փոխարեն նախընտրել են ծայրահեղ հարմարավետությունը։

 

Ձեզ կհետաքրքրի...