2016 և 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիները պետության կողմից աջակցություն կստանան՝ մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման նպատակով
Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝
շահառուն հնարավորություն կունենա անցնել մասնագիտական ուսուցում՝ մինչև 5 ամիս տևողությամբ՝ գործատուի մոտ կամ վերջինիս կողմից ընտրված ուսումնական հաստատությունում կամ Միասնական սոցիալական ծառայության կողմից առաջարկվող ուսումնական հաստատությունում,
գործատուի մոտ աշխատանքային փորձառության կազմակերպում՝ 3 ամիս տևողությամբ,
շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում՝ միանվագ փոխհատուցման տրամադրում գործատուին։