Վլադիմիր Պուտինը լիովին առողջ է. ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լիովին առողջ է: Այս մասին Կոլորադո նահանգի Ասպենի ինստիտուտի ամենամյա համաժողովում չորեքշաբթի օրը հայտարարել Է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Նախագահ Պուտինի առողջության մասին շատ խոսակցություններ կան։ Որքանով մենք կարող ենք ասել՝ նա լիովին առողջ է։ Սա հետախուզության պաշտոնական գնահատականը չէ՛՛: