Այսօրվանից ուժի մեջ է մտնում Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների յոթերորդ փաթեթը

Patjamijocner

  Եվրամիությունը վերջնական որոշում է կայացրել Ուկրաինային 500 միլիոն եվրոյի չափով ռազմական աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Այսպիսով, 2022 թ. մարտից Կիևին ռազմական օգնության շրջանակում ԵՄ-ն արդեն հատկացրել է 2,5 միլիարդ եվրո։

ԵՄ Խորհրդից էլ հայտնում են, որ հուլիսի 21-ից ուժի մեջ կմտնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը։ Կառույցում Չեխիայի նախագահության տվյալով՝ այն ներառում է ոսկու էմբարգո, ֆինանսական և առևտրային սահմանափակումների հստակեցում:

Եվրամիության սև ցուցակում կներառվեն ևս 48 անհատներ և կազմակերպություններ, այդ թվում՝ մի շարք ռուս պաշտոնյաներ և գործարարներ։ Հակառուսական գործող սահմանափակումները կերկարաձգվեն 6 ամսով: Նաև ընդգծվում է, որ Ռուսաստանի հետ սննդամթերքի և պարարտանյութերի առևտրի համար Եվրամիությունը պատժամիջոցներ չի սահմանում։

Ձեզ կհետաքրքրի...