Ռուսները երկընտրանքի առաջ են՝ ռեզերվները տեղակայել Դոնբասո՞ւմ, թե՞ Խերսոնում պաշտպանվել ուկրաինական հակագրոհներից․ բրիտանական հետախուզություն

Dilema

  Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզական ամենօրյա ամփոփագրում նշվում է, որ Դոնբասում, ինչպես նաև Խերսոնի ուղղությամբ «անարդյունք» մարտերը շարունակվում են, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ըստ զեկույցի՝ ռուս հրամատարներները  շարունակում են մնալ երկընտրանքի առաջ՝ ապահովել հարձակումն արևելքո՞ւմ, թե՞ ուժեղացնել պաշտպանությունը դեռ փետրվարից գրավված տարածքներում,  ռեզերվները տեղակայել Դոնբասո՞ւմ, թե՞ Խերսոնի ուղղությամբ պաշտպանվել  ուկրաինական հակագրոհներից։ Բրիտանացիներն ուշադրություն են հրավիրում մեկ այլ խնդրի վրա՝ կապված տեխնիկայի վերանորոգման հետ։ Հուլիսի 18-ին հետախուզությունը Ռուսաստանի Բելգորոդի մարզի Բարվինոկ գյուղի  ուկրաինական սահմանի մոտ հայտնաբերել էր ռազմական տեխնիկայի վերանորոգման ռուսական բազա։ Այնտեղ եղել է  առնվազն 300 վնասված ռազմական մեքենա՝ տանկեր, զրահափոխադրիչներ և բեռնատարներ։ Այդպիսով՝ նշվում է, որ բացի  արդեն  իսկ փաստագրված կադրային խնդիրներից, Ռուսաստանը, հավանաբար, ստիպված կլինի պայքարել Ուկրաինայում մարտերի ժամանակ վնասված հազարավոր ռազմական մեքենաների տարհանման ու  վերանորոգման համար։ 

Ձեզ կհետաքրքրի...