Հայաստանի Հանրապետության ամենավտանգավոր մարդիկ նիկոլիստները չեն. Շարմազանով

Sharmazanov

  Հայաստանի Հանրապետության ամենավտանգավոր մարդիկ նիկոլիստները չեն։ Նիկոլիստներից ավելի վտանգավոր մարդիկ ու խնդիրներ էլ կան։ Խոսքը այն օլիգարխների, փողի մեռածների մասին է, որոնք ժամանակին էն մի իշխանության կոշիկներն էին լպստում, հիմա էս նոր իշխանության կոշիկներն են լպստում։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։

«Իրականում մեր իշխանության ամենամեծ մեղքը եղել է այն, որ ապաքաղաքական, փողի մեռած դեմքերին թույլ ենք տվել դառնալ քաղաքական դեմքեր։ Բայց նրանք ոչ մի դեպքում քաղաքական չեն կարող լինել, նրանք նույնիսկ առևտրական էլ չեն, էդ մարդկանց մոտ, էդ մարդկանց մտածողության մեջ ամեն ինչ առնվում ու ծախվում է»,- հավելեց Շարմազանովը։

 

Ձեզ կհետաքրքրի...