Հիմնական նպատակը՝ Հայաստանում ունենալ արբանյակների արտադրություն. նախարար Ռոբերտ Խաչատրյան

BTA naxarar

 Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, այսօր «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով արբանյակային արտադրություն ստեղծելու մասին հարցին, ասել է.

«Հիմնական նպատակը՝ Հայաստանում ունենալ արբանյակների արտադրություն, մենք դնում ենք տենց ամբիցիոզ պլաններ և պետք է ձգտենք դրան։ Թե այս փուլում ինչքան կկարողանանք, որ մասը կկարողանանք էստեղ անել՝ հիմա կատարվում են գնահատման աշխատանքներ, տարբեր ընկերությունների հետ բանակցում ենք, տեսնում ենք՝ ինչ կարողություններ կան Հայաստանում, որպեսզի ճիշտ կարողանանք օգտագործել», — նշել է նախարարը՝ շարունակելով. — «Որովհետև իրականում Սովետական Միության ժամանակաշրջանում նման կարողություններ Հայաստանում եղել են, և այդ կարողությունները, կարելի է ասել, մասամբ պահպանվել են՝ մենք ունենք թե՛ կադրերի առումով, լավ գաղափարներ ունենք էստեղ, մասնագետներ ունենք, ում գիտելիքները կարելի է շատ լավ օգտագործել»։

Նախարարի փոխանցմամբ՝ Հայաստանում արբանյակների արտադրության գործում այս պահին որպես հիմնական գործընկեր բանակցում են իսպանական Satlantis-ի հետ։

Հիշեցնենք, որ այս ընկերության հետ համագործակցելով Հայաստանի կառավարությունը այս մայիսին տիեզերք արձակեց ArmSat-1 արբանյակը։

Ձեզ կհետաքրքրի...