Ադրբեջանում ծանր են տարել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի մասին պետքարտուղարության հաղորդագրության մեջ Մինսկի խմբի մասին հիշատակումը

Minski xumb

  Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին հեռախոսազրույցներ է ունեցել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցների մասին ԱՄՆ Պետքարտուղարությունը հիմնականում նույնաբովանդակ հաղորդագրություններ է հրապարակել, որտեղ առկա ձևակերպումները դժգոհություն են առաջացրել Բաքվում։ Մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունների քարոզչամեքենա haqqin.az-ը գրում է, թե, իբր, ԵԱՀԿ Մինսկի խմբի թեման Ալիևի հետ զրույցում չի քննարկվել։

«Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների՝ հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին մասնակցության վերսկսման թեման ։Դիվանագիտական ​​աղբյուրներից haqqin.az-ին հասած տեղեկությունների համաձայն՝  Ալիևի՝Բլինքենի հետ հեռախոսազրույցում որևէ հիշատակում Մինսկի խմբի մասին չի եղել, որի կապակցությամբ աղբյուրը անկեղծ տարակուսանք է հայտնել նման ակնհայտ ապատեղեկատվության փաստի առնչությամբ՝ այն անվանելով ծայրահեղ անտեղի և նույնիսկ անպատասխանատու։ Կոմպետենտ ու ճիշտ չէ քննարկել մոռացության մեջ գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման գաղափարը»,-գրում է ադրբեջանական քարոզչամեքենան։

Ակնհայտ է, որ  Ալիևյան մամուլի հիմնական նպատակն է հանգստացնել սեփական հանրությանը, որ Մինսկի խմբի գործունեության հարցը, իբր, օրակարգից դուրս է։ ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է,որ պետքարտուղարն ու նախագահ Ալիևը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հասնելու Ադրբեջանի և Հայաստանի պատմական հնարավորությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/537518.html?fbclid=IwAR3xouFJT74IqfusKHxk31K1OFY0TkI4exPX6hHyORpPSch-FvxsBla5aHc

factor.am

Ձեզ կհետաքրքրի...