Աշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են Nissan Pathfinder-ն և КАМАЗ-ը․

KAMAZ

  Հուլիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմանում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Nissan Pathfinder և КАМАЗ 5511 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն ժամանած Եղվարդ քաղաքի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Ձեզ կհետաքրքրի...