Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է բնականոն աշխատանքը

Asum ehxat
Հարգելի քաղաքացիներ,
այսօր առավոտյան ժամը 06:00-ից Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը չէր գործում, քանի որ մեքենավարները հրաժարվել էին դուրս գալ աշխատանքի: Վերջիններս պահանջում են աշխատավարձի բարձրացում: Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը 09:30-ից վերականգնվել է: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Ձեզ կհետաքրքրի...