ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը քննադատել է Արևմուտքի պատժամիջոցները

MAK

  Արևմտյան միակողմանի տնտեսական պատժամիջոցներն առաջին հերթին վնասում են առավել խոցելի և պաշտպանության կարիք ունեցողներին, ինչը հանգեցնում է գործազրկության, կոռուպցիայի, սեռական շահագործման և հանցագործության աճի՝ ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վրա միակողմանի հարկադրանքի միջոցների բացասական ազդեցության հարցերով հատուկ զեկուցող Ելենա Դովգանը:

«Առաջին հերթին դրանք ազդում են նրանց վրա, ովքեր առավել խոցելի են և ավելի շատ պաշտպանության կարիք ունեն՝ ամենաաղքատները, կանայք, հեռավոր վայրերում ապրող մարդիկ, բնիկները, երեխաները և քրոնիկ ու լուրջ հիվանդություններով տառապողները»,- Դովգանի խոսքը մեջբերում է Global Times-ը։

Միակողմանի պատժամիջոցները դարձյալ պետք է դիտարկել որպես ընդհանուր և հեշտ օգտագործվող քաղաքական գործիք, բայց մինչ դրանք ընդունելը պետությունը պետք է գնահատի պատժամիջոցների օրինականությունն ու ազդեցությունը հումանիտար ոլորտի վրա՝ ընդգծել է հատուկ զեկուցողը։

Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքն ուժեղացրեց պատժամիջոցների ճնշումը Մոսկվայի վրա։ Որոշ երկրներ հայտարարեցին ռուսական ակտիվների սառեցման մասին, շատ բրենդներ լքեցին Ռուսաստանը։ Եվրամիությունն արդեն կիրառել է պատժամիջոցների վեց փաթեթ, ներառյալ ռուսական ածխի և նավթի էմբարգոն: Բայց դա խնդիր դարձավ հենց Արևմուտքի համար՝ հրահրելով գնաճի և սննդամթերքի ու բենզինի գների կտրուկ աճ:

Ձեզ կհետաքրքրի...