«Արսեն Երեւանսկին» չի կալանավորվի
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Պողոսյանի, մերժել է «օրենքով գող» Արսեն Մկրտչյանին, որն առավել հայտնի է՝ «Արսեն Երեւանսկի» մականունով, կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Նա մեղադրվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրավապահները ձերբակալել էին Արսեն Մկրտչյանին։