Ամերիկյան «BostonGene» ընկերությունը նախատեսում է հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների թիվը մի քանի անգամով ավելացնել․ Փոխվարչապետ
2022 թվականի ապրիլից Հայաստանում իր գործունեության մեկնարկը տված ամերիկյան «BostonGene» ընկերությունը, որի նպատակը նոր և անհատականացված բուժման մեթոդով քաղցկեղ ունեցող մարդկանց համար դրական արդյունք ապահովելն է, նախատեսում է հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների թիվը մի քանի անգամով ավելացնել։
Այն իրագործելու համար կգործակցեն նաև Հայաստանի համալսարանների հետ՝ Ընկերության համար տեղական կադրեր պատրաստելու համար։
«Կառավարության՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներով գործող ընկերություններին տրամադրվող աջակցությունը կլինի շարունակական:
Մենք պատրաստ ենք օժանդակել Հայաստան մուտք գործող հեղինակավոր ընկերություններին` մեր երկրում իրենց գործունեության մեկնարկը հնարավորինս հարթ ու անխոչընդոտ կազմակերպելու հարցում»,- գրել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ հրապարակելով տեսանյութ։