Բելառուսի տարածքից ավելի քան 20 հրթիռ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ BBC-ի ռուսական ծառայություն

Harvac

 Ուկրաինական բանակի «Հյուսիս» օպերատիվ հրամանատարությունը հայտնում է, որ հինգշաբթի վաղ առավոտյան Բելառուսի տարածքից ավելի քան 20 հրթիռ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ըստ աղբյուրի՝ 9 հրթիռներն ընկել են Բելառուսի հետ սահմանակից Չեռնիգովի մարզի Գոնչարով համայնքի անտառներում։ Կիևի մարզի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան ավելի վաղ հայտարարել էր, որ հրթիռները հարվածել են Վիշեգորոդսկի շրջանի «ենթակառուցվածքային օբյեկտներին»։ Այս շրջանը Կիևից հյուսիս է ընկած։  Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկա։   

Ձեզ կհետաքրքրի...