Երևանում սրճեփ սարքից հոսանքահարված 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է
Երեկ՝ ժամը 18։00-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի ավտոտնակից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 13-ամյա տղա, որը, ինչպես պարզվել է, հոսանքահարվել է սրճեփ սարքից shamshyan.com-ը։
Բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն, ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Ահազանգով արդեն հիվանդանոց են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։