Անկարայում ռուս կցորդը կանչվել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբ

Kanchvel e

 Անկարայում  Ռուսաստանի  ռազմական կցորդը հրավիրվել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբ: Պատճառը Սիրիայի Իդլիբ նահանգում  թուրքական 10-րդ դիտակետի գնդակոծումն է, որի հետևանքով 3 թուրք զինվոր է վիրավորվել, իսկ 1-ը՝ սպանվել:

Անկարան Ռուսաստանի կցորդին հայտնել է, որ  «նմանատիպ հարձակման կրկնության դեպքում թուրքական կողմի արձագանքը շատ ավելի այլ կերպ կլինի»‎: Կցորդին տեղեկացվել է, որ «Սիրիայի ռեժիմի հարձակումները կպատժվեն  ամենակոշտ կերպով»:

Աղբյուր` ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...