Եվրոպան կֆինանսավորի հայերի սպանությունը. Le Monde

Ursula

  Ֆրանսիական Le Monde օրաթերթը հոդված է հրապարակել, որում դատապարտում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի՝ ադրբեջանական գազի ներկրումը կրկնապատկելուն ուղղված նոր համաձայնագրի մասին հայտարարությունը։ Հրատարակությունն իր հոդվածում նշում է, որ գազային համաձայնագիրը սարսափեցնում է բոլորին, ովքեր գիտեն, թե ինչպես է Ադրբեջանի գլխին կանգնած բռնապետությունն օգտագործում էներգառեսուրսների վաճառքից ստացված եկամուտները։

«Նրանք (նավթի և գազի վաճառքից ստացված եկամուտները — խմբ.) ավելի քան երեսուն տարի աջակցել են միևնույն կաստային մի ռեժիմի գլխին, որը նպաստում է մարդու իրավունքների բոլոր հնարավոր խախտումներին և ֆինանսավորում է զենքի գնումը, որն օգտագործվում է հայերին Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում սպանելու համար»,- ասվում է հոդվածում։

 Նշվում է նաև, որ այս համաձայնագիրը հակասում է Եվրամիության համար բնապահպանական ավելի կանաչ էներգիային անցնելու պարտավորություններին։

Ձեզ կհետաքրքրի...