Հունաստանի վարչապետը խորհուրդ է տվել Թուրքիային մոռանալ նեօսմանյան երևակայությունները

Hunastan
  Թուրք-հունական լարված հարաբերությունների համատեքստում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հարցազրույց է տվել CNN International հեռաուստալիքին, որտեղ անդրադարձել է նաև Թուրքիայի հետ  ստեղծված իրավիճակին: 
«Ես հավատում եմ, որ նախագահ Էրդողանը ավելի լավ կծառայի իր ժողովրդին՝ կենտրոնանալով տապալված թուրքական տնտեսության աշխուժացման վրա,  նեոօսմանյան  երևակայությունները  վերակենդանացնելու փոխարեն»,-ասել է նա:
Էգեյան ծովի կղզիների հետ կապված Հունաստան-Թուրքիա լարվածությության համատեքստում ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել էր, որ այսուհետ իր համար չկա այնպիսի քաղաքական գործիչ, ինչպիսին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն է:
«Նրա (Միցոտակիսի – խմբ.) հետ հանդիպմանը մենք որոշեցինք, որ չենք խառնելու երրորդ երկրներին մեր հարաբերություններին, չնայած դրան, նա ԱՄՆ այցի ժամանակ ասաց այն ամենը, ինչ կարելի էր ասել Թուրքիայի դեմ՝ կոչ անելով Թուրքիային F-16 չտալ: Այս տարի մենք նախատեսում էինք ռազմավարական խորհրդի նիստ անցկացնել, բայց ինձ համար Միցոտակիսի նման քաղաքական գործիչ չկա, ես նրա հետ չեմ հանդիպի», – ասել էր Էրդողանը:
Աղբյուր` ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...