Ղազախստանում նույն հայկական համարանիշներով երկու ավտոմեքենա են բերման ենթարկվել
Ալմաթիում ոստիկանությունը բերման է ենթարկել երկու մեքենա՝ Nissan և Toyota Alphard, որոնք ունեցել են նույն հայկական պետհամարանիշը և նույնական գրանցման վկայականը։
Ալմաթի քաղաքի վարչական ոստիկանության վարչության պետի տեղակալ Բոլաթբեկ Բայատանովը հայտնել է, որ արտասահմանյան մեքենաները ղազախստանցիներ են վարենլ։
«Միկրոավտոբուսի վարորդը Կիզիլորդայի շրջանում իրականացնում է ուղեւորափոխադրումներ։ Նա պնդում է, որ մեքենան գնել է մի քանի ամիս առաջ արևմտյան Ղազախստանից: Այդ փաստով նախաքննություն կիրականացվի, կնշանակվեն փորձաքննություններ, արդյունքներով հայտնի կդառնա, թե այս վարորդներից ով է օգտագործել «կեղծ» պետհամարանիշը»,- Բայատանովին մեջբերում է BaigeNews պորտալը։
Rusarminfo