Առևանգել են Հաջաթյանին. shamshyan

Axjka arevangum

  SHAMHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 31-ին, ոստիկանության տարածքային բաժին դիմած քաղաքացու դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն է դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Մ․ Հաջաթյանը, ով հայտնել է որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում, իրենց գյուղից դեպի մարզ տանող ճանապարհին առևանգել են իր աղջկան՝ 25-ամյա Կ․ Հաջաթյանին։  Ահազանգով մեկնած ոստիկաններին հայրը հայտնել է, որ իր աղջկան առևանգել է Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Ա․ Բոզոյանը։  Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի տարածքային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։  Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Կ․ Հաջաթյանին և Ա․ Բոզոյանին հայտնաբերելու ուղղությամբ։ 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...