Ուկրաինական հացահատիկով առաջին նավը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից. BBC

Hacahatik

 Հացահատիկով առաջին նավը լքել է Օդեսայի նավահանգիստը՝ սև ծովի նավահանգիստների ապաշրջափակման համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանը փետրվարից արգելափակել է ուկրաինական նավահանգիստները, սակայն կողմերը պայմանավորվել են վերսկսել մատակարարումները Թուրքիայի և ՄԱԿ-ի միջոցով։

 Թուրքական իշխանությունները հայտնել են, որ Սիեռա Լեոնեի դրոշով հացահատիկով նավը արդեն  Լիբանանում է։ Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում են այլ մատակարարումներ։ Հուլիսի վերջին ռուսական և ուկրաինական պատվիրակությունները Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ պայմանագիր են ստորագրել սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ։

Ձեզ կհետաքրքրի...