Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մշակել է Իրանի հետ միջուկային գործարքին լիակատար վերադարձի պլան

Mijukayin nakhagic

 ԱՄՆ-ը դաշնակիցների հետ համատեղ պատրաստել Է Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) լիակատար վերադարձի պլան, որպեսզի Իրանին թույլ չտրվի ստանալ միջուկային զենք: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ, որն օգոստոսի 1-ին հրապարակվել Է Սպիտակ տան կայքում:

«Մեր դաշնակիցների եւ տարածաշրջանային գործընկերների հետ համակարգմամբ մենք մշակեցինք ԳՀՀՊ-ի իրականացմանը լիակատար փոխադարձ վերադարձի առաջարկություն, որպեսզի երաշխավորենք, որ Իրանը երբեք միջուկային զենք չստանա»,- նշել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ձեզ կհետաքրքրի...