Վանաձորում պարեկներն իրականացրել են «քիմմաքրում օրինախախտների նկատմամբ» օպերացիան

qimmaqrum

 Երեկ՝ հուլիսի 31-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները Վանաձորում իրականացրել են «Քիմմաքրում օրինախախտների նկատմամբ» օպերացիան։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Լոռու գումարտակի Վանաձորի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկների կողմից հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ 38-ամյա Վլադիմիր Գալոյանի կողմից վարած Nissan Patrol մակնիշի 95 VQ 999 համարանիշի ավտոմեքենան։  Գ․ Շանշյանի տեղեկություններով՝ Վ․ Գալոյանը 2 ամիս առաջ ոչ սթափ (խմած) վիճակում ավտոմեքենա վարելու համար զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ երեկ, լինելով զրկված, Վանաձոր քաղաքում Տիգրան Մեծի փողոցում ավտոմեքենա վարելու համար կանգնեցվել է պարեկների կողմից և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք։   

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...