Լավ լուր Արցախից. «100 տուն Արցախում» ծրագրի շահառուներին են տրվել բնակարանները

100 tun
 Տեղահանված 6 ընտանիք կբնակվի Ասկերանի շրջանի Դարհավ գյուղի նորակառույց տներում. Առաջին ալիքի «100 տուն Արցախում» հեռուստանախագծի 6 բնակարան արդեն պատրաստ է։ Հուլիսի 30-ին տների բանալիները հանձնվել են բազմազավակ ընտանիքների բնակիչներին։
6 տները կառուցվել են ԱՀ կառավարության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի նախաձեռնությամբ ՝ հեռուստադիտողների աչքի առաջ. նվիրատուներն են՝
✅Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը
✅Երևանի քաղաքապետարանը
✅Երևանի պետական համալսարանը
✅ «Երեմյան պրոջեքթսը»
✅«Արմսվիսբանկը»
✅«Դիջիթեյնը»
Հենց նվիրատուներն էլ հանձնել են բնակարանների բանալիներն ու արցախցիների հետ նշել բնակարանամուտը: Նոր բնակարաններում կապրի շուրջ 20-ից ավելի երեխա:
? «Երեմյան պրոջեքթսը» յուրաքանչյուր ընտանիքի 1 միլիոն դրամ արժողությամբ խոշոր եղջերավոր անասուններ, թռչուններ է նվիրել, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա նորաբաց գյուղում։
? Մյուս բնակարանների շինարարությունը շարունակվում է. նվիրատվություն կատարելու համար՝ https://www.apreluartsakh.am/donate

Ձեզ կհետաքրքրի...