Ռազմավարական առումով Ռուսաստանն այս պատերազմում հաղթելու շանսեր չունի. Զելենսկի

Zelenski

 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ժողովրդին՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերած քաջության համար և իր ուղերձում   շեշտել․

«Ռազմավարական առումով Ռուսաստանն այս պատերազմում հաղթելու շանսեր չունի։ Եվ մենք պետք է ամուր մնանք, որպեսզի մարտավարական մակարդակներում ահաբեկչական պետությունը զգա իր պարտությունը։ Մենք պետք է դիմանանք հարավում, արևելքում և ամենուր, դիմանանք պաշտպանության, դիվանագիտության, քաղաքականության մեջ»:
Զելենսկին ընդգծել է, որ շատ կարևոր է պահպանել միասնություն նաև պատերազմից հետո․«Ես հավատում եմ, որ մենք ունակ ենք այս ամենին»։

Ձեզ կհետաքրքրի...