Ֆիզուլիում 3 ադրբեջանցի սակրավորներ պայթել են ականի վրա

Akan

Ֆիզուլիում 3 ադրբեջանցի սակրավորներ պայթել են ականի վրա. այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Յադգյար Շուկուրովը (ծնված 1990 թ.), Ռովշան Ալիզադեն (ծնված 1991 թ.) ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Անդամահատվել է Գիլման Հուսեյնովի (ծնված 1976 թ.) աջ ոտքը։ Միջադեպը տեղի է ունեցել Կարախանբեյլի գյուղի տարածքի ականազերծման ժամանակ։ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2022 թվականի հուլիսի 14-ը Արցախի օկուպացված տարածքներում ականներից պայթել է 237 ադրբեջանցի (39 զոհ, 198 վիրավոր):

 

Civic.am

 

Ձեզ կհետաքրքրի...