Դիմակավորված ավազակային հարձակում. 10 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, 400 հազար դրամ և.

Dimakavorvac hardzakum

   Երեկ՝ օգոստոսի 1-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում, օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, դիմակավրված 4 հոգի մտել են Ստեփանավան քաղաքի Դուրյան 16 տուն, կապրոնե ամրակներով և կպչուն ժապավենով կապել են տանտիրոջը՝ 34-ամյա Արշակ Ներկարարյանին, նրա կնոջը՝ 26-ամյա Մարիաննա Ղարիբյանին, ապա դանակի սպառնալիքի տակ պահանջել ոսկեղեն և գումար։ Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ նշված անձինք բռնություն կիրառելով, ամուսիններից հափշտակել են 10 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, 400 հազար դրամ և բջջային հեռախոսները։ Այդ ամենը նրանք հափշտակել են ննջասենյակից։  Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վանյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Պառավյանը։  Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...