Ֆրանսիացի խորհրդարանականներն Արևմուտքին կոչ են արել կանգնեցնել Թուրքիային
Ֆրանսիայում մի խումբ խորհրդականներ դեմ են արտահայտվել Թուրքիայի հնարավոր ռազմական գործողություններին Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր։
Ֆրանսիայի խորհրդարանի 102 պատգամավորի կողմից հրապարակված «Էրդողանի խելագարությանը պիտի վերջ դրվի» հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան փորձում է օգտվել իր ունեցած դերակատարությունից Ուկրաինայի հարցում և համոզել ՆԱՏՕ-ին Սիրիայում ռազմական գործողություն սկսելու համար:
«Արևմուտքը պիտի կանգնեցնի Թուրքիային և թույլ չտա, որ մեր դաշնակից Սիրիայի քրդական ուժերը ենթարկվեն հարձակման»,- նշված է հայտարարության մեջ: